Մոսկվան սիրաշահո՞ւմ է Բաքվին․ ՌԴ դեսպանն առաջարկում է Շուշին որպես միջխորհրդարանական հանդիպման վայր
ՌԴ դեսպանը Ադրբեջանում առաջարկել է ռուս–ադրբեջանական միջխորհրդարանական հանդիպումն անցկացնել Շուշիում։

Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը առաջարկել է կազմակերպել Ռուսաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ներկայացուցիչների հանդիպում հունիսին՝ Ղարաբաղի տարածաշրջանում, որն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ 44-օրյա պատերազմի հետևանքով։ Նա այս նախաձեռնությունը ներկայացրել է «Կասպյան տարածաշրջանում ներդրումներ» բիզնես պանելային քննարկման ընթացքում, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Եվդոկիմովի խոսքով՝ նախատեսվող հանդիպումը կարող է չկայանալ Բաքվում, այլ, օրինակ, Շուշիում՝ հնարավորություն տալով պատգամավորներին ծանոթանալ այդ տարածքներում իրականացված աշխատանքներին։
Հայտարարությունը կարելի է դիտարկել որպես Մոսկվա–Բաքու հարաբերությունների ակտիվացման ազդակ, իսկ Շուշիի հիշատակումը՝ որպես քաղաքական և խորհրդանշական ընդգծում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում համագործակցության խորացման համատեքստում։ Վերջին շրջանում AZAL-ի հետ կապված միջադեպի շուրջ առաջացած սկանդալի, Բաքվից հնչած կոշտ հայտարարությունների և երկու երկրներում արձանագրված մի շարք ձերբակալությունների ֆոնին նման նախաձեռնությունները ընկալվում են որպես հարաբերությունների վերաիմաստավորման և շփումների ակտիվացման փորձ։
Ընդհանուր համատեքստում նախաձեռնությունը կարելի է դիտարկել որպես Մոսկվայի կողմից Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական մերձեցման ուղղությամբ քայլ։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։