Նախաձեռնություն՝ հայ-ամերիկյան փոխգործակցությունն ամրապնդելու նպատակով
Նպատակը հայ-ամերիկյան փոխգործակցությունն ամրապնդելն է, ինչպես նաև երիտասարդների համար մեծ հնարավորություններ ապահովելը:

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանության նախաձեռնությամբ հունիսի 15-17-ը Հայաստան էին այցելել ԱՄՆ մարզական բանագնացներ, անվասայլակով բասկետբոլիստներ՝ Ռոզ Հոլերմանն ու Սթիվ Սերիոն: Այցն կայացել է ըստ ԱՄՆ պետքարտուղարության կրթական ու մշակութային գործերի բյուրոյի «Մարզական բանագնացներ» ծրագրի։ Նպատակը հայ-ամերիկյան փոխգործակցությունն ամրապնդելն է, ինչպես նաև երիտասարդների համար մեծ հնարավորություններ ապահովելը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Պարալիմպիական խաղերի ու աշխարհի առաջնության բազմակի չեմպիոն և մրցանակակիր Ռոզ Հոլերմանն ու Սթիվ Սերիոն, հայ երիտասարդների և հաշմանդամություն ունեցող մարզիկների մասնակցությամբ, Երևանում և Գյումրիում անցկացրել են մարզումներ, աշխատարաններ և վարպետության դասեր:
Հունիսի 17-ին Ազատության հրապարակում կազմակերպվեց անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղ: Ծրագիրն իրագործվել է Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի, «Այբ» դպրոցի, Շենգավիթի մանկապատանեկան մարզադպրոցի և Շիրակի պետական համալսարանի հետ համագործակցությամբ:
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: