Նախիջևանում աշխատանքները մեկնարկել են, Հայաստանում դրանք կսկսվեն կամ այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին․ Ալիև
Նրա խոսքով՝ նախագծի ավարտը նախատեսվում է հաջորդ տարի

Զանգեզուրի միջանցքի նախագիծը մեր տարածքում ակտիվորեն իրականացվում է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ուզբեկստանի միջպետական խորհրդի երրորդ նիստում։
Նրա խոսքով՝ նախագծի ավարտը նախատեսվում է հաջորդ տարի, իսկ Նախիջևանում աշխատանքներն արդեն մեկնարկել են։
Ալիևը նաև հայտարարել է, թե աշխատանքներ են իրականացվում Հայաստանի տարածքում։ «Մեզ տրամադրված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի տարածքում շինարարական աշխատանքները կսկսվեն կամ այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին։ Սակայն այնտեղ երկաթուղու երկարությունը կազմում է ընդամենը 42 կիլոմետր, մինչդեռ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում՝ 194 կիլոմետր։ Այդ պատճառով մենք արդեն սկսել ենք աշխատանքները և ամեն դեպքում դրանք ավարտին կհասցնենք»,-ասել է Ալիևը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան23 օգոստոսի 2026
Վաշինգտոնյան համաձայնագիրը ձեր անձնական դիվանագիտության հաջողությունն է․ Միրզիյոևը՝ Ալիևին
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Տաշքենդում կայացած հանդիպմանը կարևոր փաստաթղթեր են ստորագրվել։
Տարածաշրջան23 օգոստոսի 2026
Ադրբեջանի դեսպանը Մոսկվայից պահանջել է արձագանքել ռուսական ԶԼՄ-ների բացասական հռետորաբանությանը
Դիվանագիտական ուղիներով մենք ռուսական կողմի ուշադրությունը հրավիրել ենք մեր երկրի, ժողովրդի և ղեկավարության հասցեին հնչող վիրավորական ու սադրիչ հայտարարությունների կոնկրետ փաստերի վրա
Տարածաշրջան20 օգոստոսի 2026
Ռուս ուսանող Դմիտրի Ֆեդորովը ադրբեջանական բանտում խոշտանգումների է ենթարկվել և կորցրել է հիշողությունը
Ֆեդորովը Ադրբեջանի կողմից պատանդ է վերցվել 2025 թվականին՝ ևս յոթ ռուս քաղաքացիների հետ միասին։