Նարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
«Նարեկ Կարապետյանը պնդում է, թե հավելագրումներն արվել են առանց ղեկավարության իմացության, և ՀԷՑ-ը դրանից որևէ օգուտ չի ունեցել»,- գրել է Պետրոսյանը։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Նարեկ Կարապետյանի՝ լրատվամիջոցների հետ զրույցում հնչեցրած հայտարարություններին։
Ռոմանոս Պետրոսյանի փոխանցմամբ՝ Նարեկ Կարապետյանը մի շարք անհիմն պնդումներ է արել ընկերության գործունեության վերաբերյալ։ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը նշել է, որ հարցի մանրամասներին կանդրադառնա առաջիկա օրերին՝ առանձին հարցազրույցի ձևաչափով, սակայն ներկայացրել է դրանցից երկուսը․
«1․ Նարեկ Կարապետյանը պնդում է, թե ներկայումս ևս ՀԷՑ-ում առկա են հավելագրումներ, և իրենք 6 ամսվա ընթացքում 40-50 աշխատակցի ազատել են աշխատանքից, իսկ 30-ի վերաբերյալ իրականացրել են ծառայողական քննություն՝ առանց որևէ քրեաիրավական գնահատականի»,- նշել է Պետրոսյանը։
Ըստ Ռոմանոս Պետրոսյանի՝ իրականում ժամանակավոր կառավարման ընթացքում ընկերությունից ազատվել է ավելի քան 1150 աշխատակից, որոնցից շուրջ 700-ը՝ տարաբնույթ խախտումների, այդ թվում՝ հավելագրումների և թերգրանցումների պատճառով։ Բացահայտված խախտումների փաստերով նախաձեռնվել է շուրջ 30 քրեական վարույթ, կան ձերբակալվածներ և կալանավորվածներ։
«2․ Նարեկ Կարապետյանը պնդում է, թե հավելագրումներն արվել են առանց ղեկավարության իմացության, և ՀԷՑ-ը դրանից որևէ օգուտ չի ունեցել»,- գրել է Պետրոսյանը։
Ժամանակավոր կառավարչի խոսքով՝ հավելագրումներն ու թերգրանցումներն իրականացվել են ցանցում առկա էլեկտրաէներգիայի կորուստների ծավալն արհեստականորեն նվազեցնելու նպատակով, ինչը հետևանք էր ապօրինի միացումների և ստվերային վաճառքների։ Պետրոսյանի պնդմամբ՝ այդ մեքենայությունների արդյունքում աղճատվել են ընկերության իրական ցուցանիշները։
Կարդացեք նաև
Բիզնես9 սեպտեմբերի 2026
Ծովինար Վարդանյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 9-ին գումարել է իր առաջին նիստը։
Բիզնես29 օգոստոսի 2026
Արարատ Միրզոյան․ Հայաստանի դիվանագիտական ծառայությունը թևակոխում է նոր փուլ
Նախարար Միրզոյանը նաև պատասխանել է դեսպանների և դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հարցերին:
Բիզնես26 օգոստոսի 2026
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում գտնվող հինգաստղանի Biltmore հյուրանոցը գնել է հայ գործարար Կարեն Սաֆարյանը
Հինգաստղանի «Բիլթմոր Թբիլիսի» հյուրանոցը, որը համարվում է Թբիլիսիի ամենախորհրդանշական շենքերից մեկը, հոլդինգի համար ներկայացնում է զբոսաշրջության ոլորտում ռազմավարական ներդրում: