Նատալյա Ռոտենբերգը դիմել է Վարչական դատարան՝ ընդդեմ Ոստիկանության. դատարանը վարույթ է ընդունել հայցը
Տիգրան Արզաքանցյանը, անդրադառնալով հաղորդմանը, պնդել էր, որ կինը դա արել է «չար մարդկանց» ազդեցության ներքո, և հերքել էր որևէ բռնության գործադրումը։

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ 2026 թվականի հուլիսի 17-ին ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի նախկին կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության։ Նա պահանջում է պարտավորեցնել ոստիկանությանը ձեռնպահ մնալ ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Հ. Բաբայան փողոց 2/2 բնակելի տուն հասցեից իրեն վտարելուն ուղղված գործողություններ կատարելուց:
Դատարանը արձանագրել է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ և 74-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, և որոշել է այն ընդունել վարույթ։ Գործի քննությունն իրականացվելու է գրավոր ընթացակարգով, իսկ գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման օր է սահմանվել 2026 թվականի նոյեմբերի 3-ը։
Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանն ու Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են։ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ռոտենբերգի հայցը, ինչը հաստատել էր նաև նրա փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը։
Զույգը միասին ապրել է 8 տարի։ Այս տարվա մայիսի 15-ին Նատալյա Ռոտենբերգը դիմել էր դատարան՝ ամուսնալուծության պահանջով, ինչպես նաև հաղորդում ներկայացրել ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին՝ հայտնելով ամուսնու կողմից իր նկատմամբ բռնության մասին։
Տիգրան Արզաքանցյանը, անդրադառնալով հաղորդմանը, պնդել էր, որ կինը դա արել է «չար մարդկանց» ազդեցության ներքո, և հերքել էր որևէ բռնության գործադրումը։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։