Ներմուծվել և փորձ է կատարվել իրացնել 10 կիլոգրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց
Ձերբակալված անձինք ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրանք ձերբակալվել են:
_6a33a3d8c7ae9.png)
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։
Օրերս ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ ԻԻՀ քաղաքացին պատրաստվում է ՀՀ պետական սահմանով` մաքսանենգ եղանակով Հայաստան ներմուծել առանձնապես խոշոր չափի՝ 10 կիլոգրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, թե՛ թմրամիջոցների տեղափոխելու եղանակը և թե՛ այն տեղափոխող ու ստացող անձանց ինքնությունը: Թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Երևան քաղաքի հյուրանոցներից մեկի հարակից տարածքից ձերբակալվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են տեղափոխվել ԻԻՀ քաղաքացիներ Հ․Ա․-ն և Մ․Թ-ն։
Ձերբակալված անձինք ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրանք ձերբակալվել են: Դատարանի համապատասխան որոշումների հիման վրա նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
ՀՀ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության և ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում տվյալներ են ստացվել, որ հիշյալ մարիխուանա տեսակի թմրամիջոցի մի մասը՝ 3 կիլոգրամը, ՀՀ տարածքում պետք է փոխանցվեր այլ անձանց։ Պարզվել է, որ 3 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցը ձեռք են բերելու ՀՀ 2 քաղաքացի: Վերջիններս իրացման նպատակով առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ձեռք բերելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից ձերբակալվել և տեղափոխվել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն։
Ձերբակալված Ա․Գ-ն և Է․Խ-ն ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, և ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են: Իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող իրեր։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
Տարածաշրջան18 հունիսի 2026
Հորմուզի նեղուցով վերսկսվել է նավթատարների երթևեկությունը․ Լիբանանում շարունակվում են իսրայելական հարվածները
ԱՄՆ-Իրան համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Հորմուզի նեղուցով անցել են առաջին նավթատարները, սակայն Լիբանանում նոր իսրայելական ավիահարվածները կասկածի տակ են դնում տարածաշրջանում կայուն խաղաղության հեռանկարները։
Տարածաշրջան18 հունիսի 2026
Մոսկովյան բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են գործունեությունը
Սահմանափակումները սահմանվել են անվտանգության նկատառումներից ելնելով:
Տարածաշրջան18 հունիսի 2026
ԱԱ-2026․ Գանայի եւ Կոլումբիայի հաղթանակները
Ավելացված 5-րդ րոպեին աչքի ընկավ դանիական «Նորդշելանդի» կիսապաշտպան Կալեբ Յիրենկին։