ՆԳՆ խոսնակը հերքում է․ «Պարեկներին հատուկ հրահանգ չի տրվել Սամվել Կարապետյանի հետ կապված»
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հերքել է հրապարակումը՝ նշելով, որ պարեկները գործում են օրենքի շրջանակում և արձանագրում են բոլոր իրավախախտումները։

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել , որ այսօր լրատվական կայքերից մեկում հոդված էր հրապարակվել , թե իբր «․․․Պարեկներին հրահանգ է իջեցվել՝ գործարար Սամվել Կարապետյանի հետ կապված՝ շատ աչալուրջ լինել։ Ոստիկանությանը պարտավորեցրել են հերթապահություն իրականացնել Կարապետյանի առաջնորդած ուժի կազմակերպած բոլոր ակցիաների, միջոցառումների ժամանակ եւ արձանագրել բոլոր ավտոմեքենաները, որոնք ժամանում են դեպքի վայր, ֆիքսել պետհամարանիշներն ու առիթ գտնել տուգանելու կամ տուգանային հրապարակ տանելու»։
"Հարկ ենք համարում պարզաբանել, որ ՆԳՆ ոստիկանության ծառայողներն, այդ թվում պարեկները, մշտապես պետք է «աչալուրջ» լինեն և աչալուրջ են իրավախախտումներ կատարող բոլոր անձանց նկատմամբ։ Ավելին, «․․․կազմակերպած բոլոր ակցիաների, միջոցառումների ժամանակ․․․»" ,– նշել է Սարգսյանը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ եթե վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում, չունի տեխնիկական զննություն կամ ԱՊՊԱ պայմանագիր, խախտում է կանգառ-կայանման կամ գովազդի կանոնները, ապա ոստիկանությունը պարտավոր է իրականացնել օրենքով սահմանված գործողությունները։
Վերջում նա հավելում է, որ հրապարակման մեջ նշված տրանսպորտային միջոցների վարորդները կատարել են վերոհիշյալ բոլոր իրավախախտումները
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: