ՆԳՆ կրթահամալիրում անցկացվում է միջուկային անվտանգության ազգային աշխատաժողով
ՆԳՆ կրթահամալիրում անցկացվում է «Հանրային միջոցառումների համար միջուկային անվտանգության միջոցառումների մշակման և իրականացման» թեմայով ազգային աշխատաժողովը, որի շրջանակում քննարկվում են COP17 համաժողովի անվտանգության ապահովման և ծառայությունների փոխգործակցության հարցերը։

ՆԳՆ Փրկարար ծառայության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախաձեռնությամբ հունիսի 15-19-ը ՆԳՆ կրթահամալիրում անցկացվում է «Հանրային միջոցառումների համար միջուկային անվտանգության միջոցառումների մշակման և իրականացման» թեմայով ազգային աշխատաժողովը, այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Աշխատաժողովին մասնակցում են ՆԳ նախարարության և շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային փորձագետներ։ Քննարկումների առանցքում հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP17 համաժողովի անվտանգության ապահովման նախապատրաստական աշխատանքներն են։
Քննարկվել են հանրային միջոցառումների ընթացքում միջուկային անվտանգության պլանավորման, ծառայությունների փոխգործակցության, արձագանքման և հաղորդակցության կազմակերպման հարցերը։ Մինչև COP17 նախատեսվում է անցկացնել նաև գործնական վարժանքներ՝ արձագանքման կարողությունների և միջգերատեսչական համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: