ՆԳՆ-ն հերքել է Դավիթաշենում կրակոցի մասին տեղեկությունները
ՆԳՆ-ն կոչ է արել հրապարակել ճշտված տեղեկություններ և զերծ մնալ մանիպուլացնող ու ապատեղեկատվություն պարունակող հրապարակումներից։

ՆԳՆ ոստիկանությունը հերքում է Դավիթաշենում կրակոցի վերաբերյալ տարածված տեղեկությունները՝ նշելով, որ նման փաստ հաստատված չէ։
Գերատեսչությունից հայտնել են, որ ոստիկանությունը օպերատիվ տեղեկություն է ստացել Դավիթաշեն վարչական շրջանում տեղի ունեցած վիճաբանության մասին։ Միաժամանակ, կրակոցի վերաբերյալ որևէ հաստատված տվյալ չկա, և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են օպերատիվ միջոցառումներ։
ՆԳՆ-ն լրատվամիջոցներին կոչ է արել հրապարակել ճշտված տեղեկություններ և զերծ մնալ մանիպուլացնող ու ապատեղեկատվություն պարունակող հրապարակումներից։
Կարդացեք նաև
Հասարակություն14 օգոստոսի 2026
1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար
Նշանակվել է ընդհանուր 1,700,000 ՀՀ դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար մի շարք շինարարական կազմակերպությունների նկատմամբ
Հասարակություն14 օգոստոսի 2026
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Վարդաձոր բնակավայրում արտաքին լուսավորության էլեկտրասյուներ տեղադրելիս 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և տեղում մահացել
Տեղում համայնքային ոստկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Խաչատուր Հ.-ն է
Հասարակություն14 օգոստոսի 2026
Սևանա լճում բախվել են մոտորանավակն ու նավակը
Մոտորանավակը վարել է անչափահաս, կա վիրավոր