ՆԳՆ-ն հրապարակել է ընտրությունների օրվա առաջին ամփոփ տվյալները
ՆԳՆ․ ընտրությունների օրվա ընթացքում ստացվել է 619 ահազանգ, ձերբակալվել է 18 անձ

Հունիսի 8-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին և 87-67 թեժ գծին ստացվել է 619 ահազանգ, այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Արձանագրվել են կրկնաքվեարկության 52, քվեարկության գաղտնիության խախտման 27, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու 9 և ընտրակաշառքի 4 դեպքեր։ Փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, իսկ 18 անձ ձերբակալվել է։
Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 322 հաղորդում գտնվում է ստուգման փուլում։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար դիմել է 2435 անձ, իսկ ժամանակավոր անձը հաստատող փաստաթուղթ ստացել է 1221 քաղաքացի։
Ծառայության «Զանգերի կենտրոնում» ստացվել է 1725 զանգ, իսկ բաժիններում և շրջիկ գրասենյակներում խորհրդատվություն է տրամադրվել 1745 քաղաքացու։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։