Նիդերլանդների Թագավորությունում կտպագրվեն ՀՀ քաղաքացիների նոր կենսաչափական անձնագրերը
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակութկունը Նիդերլանդների Թագավորությունում էր:

Ապրիլի 29-ից մայիսի 1-ը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորության Հարլեմ քաղաքում էր, որտեղ տեղակայված «IN Groupe» ֆրանսիական ընկերության արտադրամասերից մեկում տպագրվելու են ՀՀ քաղաքացիների նոր կենսաչափական անձնագրերը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳ նախարարությունից:
Նախարարին ներկայացվել են անձնագրի շապիկի, էջերի, այդ թվում՝ տվյալների պոլիկարբոնատե էջի և վիզա էջերի համադրությունը, քննարկվել՝ փորձնական նախատպագրությունը, երանգների ընտրությունը, էսքիզների ինտեգրումը՝ բոլոր անվտանգային բաղադրիչների հաշվառմամբ։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ պատվիրակության անդամները շրջել են արտադրամասի տարածքում, ծանոթացել ձևանմուշների արտադրության առանձին բաղադրիչներին, նորագույն տեխնոլոգիաներին, որակական տարբերություններին, ստացել՝ մասնագիտական խորհրդատվություն։
Արփինե Սարգսյանին ներկայացվել են բազմակողմանի փորձարկված գունային լուծումներ՝ նախատեսված վիզա էջերի համար, որոնք համադրվել են տպագրական հիմնարար սկզբունքների հետ։ Ընտրվել են ամենաներդաշնակ ու բարձր անվտանգային մակարդակ ունեցող տարբերակները։
Ֆրանսիացի և նիդերլանդացի մասնագետները ներկայացրել են յուրաքանչյուր երանգի ընտրության առավելություններն ու ռիսկերը, բացատրել՝ գույների համադրման միջազգային սկզբունքներն ու նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները։
Արտադրական թուղթն անցել է հատուկ մշակում՝ զինանշանի տեսքով ներկառուցված ջրանիշով և բաղադրության մեջ ավելացված մանրաթելերով, որոնց մեջ ավելացվել են նաև եռագույն՝ հատուկ Հայաստանի Հանրապետության համար արտադրված մանրաթելեր։
Հարլեմում գործընթացը շարունակվում է։ Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կենսաչափական անձնագրի նախատպագրության փուլում նախ՝ առանձին էջերը, ապա ամբողջական ձևանմուշը կենթարկվեն համակողմանի որակի ստուգումներ։ Փաստաթղթերի վերջնականացման վերաբերյալ որոշումներ ընդունելու նպատակով՝ ստացված արդյունքները կներկայացվեն ՆԳ նախարարությանը։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: