Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Երևանի նորաբաց հանրային ներառական խաղահրապարակում ստեղծված պայմաններին
Նոր խաղահրապարակը Երևանում թվով երրորդն է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուղեկցությամբ այցելել է Միսաք Մանուշյանի անվան պուրակ, որտեղ բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» խորագրով նոր հանրային խաղահրապարակ։
Վարչապետը ծանոթացել է ստեղծված պայմաններին։ Խաղահրապարակը նախատեսված է 3–12 տարեկան երեխաների համար։
Նոր խաղահրապարակը Երևանում թվով երրորդն է, որը ստեղծվել է «Կերոն» զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ և Կենտրոն վարչական շրջանի հետ համատեղ իրականացվող հանրային խաղահրապարակների ծրագրի շրջանակում։ Նախորդ երկու խաղահրապարակները՝ «Կարմրախայտ․ թաքնված գետի գաղտնիքները» (Օղակաձև այգու 6-րդ հատված, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ) և «Վիշապագորգ․ կենաց ծառի հիշողությունը» (Խաչքարերի պուրակ, Հանրապետության հրապարակի հարևանությամբ) արդեն իսկ ձևավորել են նոր չափանիշներ հանրային խաղային տարածքների զարգացման մեջ՝ միավորելով քաղաքային միջավայրը, մշակութային ժառանգությունը և երեխաների ստեղծարար մտքի զարգացումը։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: