Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵՄ-ի հետ համագործակցության հեռանկարներին
Մենք պետք է շատ ակտիվ աշխատենք․Փաշինյան
Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորելով Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան, ասել է, որ ԵՄ հանձնաժողովը որոշում է կայացրել հայաստանյան մի շարք ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառել։
Որոշումը կվերաբերի ընդհանուր առմամբ Հայաստանից պոտենցիալ արտահանումների շուրջ 80 տոկոսին, գյուղատնտեսական նշանակության ապրանքների 99 տոկոսին, գյուղատնտեսական արտադրանքի՝ պտուղ-բանջարեղենի 99 տոկոսին և ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքների շուրջ 90 տոկոսին։
«Ես ուզում եմ, որ մենք գնահատենք այս իրադարձությունը, որովհետև սա շատ էական և շրջադարձային պահ է, որովհետև ԵՄ 450 միլիոնանոց շուկան բարձր գնային սեգմենտի շուկա է, բայց նաև բարձր ստանդարտների շուկա է։ Մենք չենք կարող ԵՄ դույլով ծիրան տանել։ Սա նորմալ է, որովհետև մենք ուզում ենք, որ համաշխարհային շուկային հասանելիություն ունենանք։ Ի վերջո, լավ առիթ է, որ սննդի ստանդարտները, որոնք ունենք թղթի վրա, նաև իրական կյանքում իրականացնենք։
Քաղաքական մակարդակում արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է։ Հիմա մնում է, որ պրակտիկ մակարդակում մենք կարողանանք այն լուծել։ Սա արդեն մեր աշխատանքն է, սա արդեն դրսի ինստիտուտների անելիքը չէ։
Մենք պետք է շատ ակտիվ աշխատենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա27 օգոստոսի 2026
Նախատեսվում է հաջորդ ամսվանից մեկնարկել թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը դեպի ԱՄԷ
Սկզբնական փուլում արտահանման ծավալները կլինեն շաբաթական մինչև 40 տոննա ։
Էկոնոմիկա26 օգոստոսի 2026
Քննարկվել են ՀՀ-Նիդեռլանդներ գործարար կապերի ընդլայնման հեռանկարները
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արտահանման ներուժի ընդլայնման, հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ մուտք գործելու հեռանկարները
Էկոնոմիկա25 օգոստոսի 2026
Հուլիսին Հայաստանում գրանցվել է 6.5 տոկոս տնտեսական ակտիվության աճ
Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանի սպառողական շուկայում գնաճը կազմել է 4.5 տոկոս։