«Նորդուզ» սահմանային մաքսակետը ստացել է մասնագիտացված մաքսատան կարգավիճակ. Tasnim
Հրապարակված պաշտոնական ծանուցման համաձայն՝ այսուհետ նշված սահմանային կետով բոլոր տեսակի ապրանքների ներմուծումն իրականացվելու է մասնագիտացված կարգով։

Իրանի «Նորդուզ» սահմանային մաքսակետը սահմանվել է որպես մասնագիտացված մաքսատուն՝ տարբեր տեսակի ապրանքների ներմուծման ձևակերպումների իրականացման համար։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի մաքսային ծառայության որոշմանը։
Հրապարակված պաշտոնական ծանուցման համաձայն՝ այսուհետ նշված սահմանային կետով բոլոր տեսակի ապրանքների ներմուծումն իրականացվելու է մասնագիտացված կարգով։ Միակ բացառությունը կազմում են բջջային հեռախոսները, որոնց ներմուծումը չի ներառվել այս ընթացակարգում։
«Այս սահմանը, լինելով Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միակ համատեղ ցամաքային սահմանը, առանցքային դեր է խաղում ապրանքների տարանցման և ԵԱՏՄ անդամ երկրների հետ Իրանի տնտեսական կապերի հարցում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մաքսակետի կարգավիճակի այս փոփոխությունը նպատակ ունի առավել կանոնակարգված և արդյունավետ դարձնել Հայաստանի հետ սահմանով իրականացվող առևտրաշրջանառությունը, որը ռազմավարական նշանակություն ունի Իրան-ԵԱՏՄ տնտեսական հարաբերությունների համատեքստում։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։