Շաբաթ, սեպտեմբերի 5
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հասարակություն
5 սեպտեմբերի 2026 • 15:10

Նոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը. գողացել են 12․000 ԱՄՆ դոլար, 1 մլն ՀՀ դրամ և ոսկեղեն

Տուժողը ՀՀ Էկոպարեկային ծառայության Նոյեմբերյանի տեղամասի ավագ էկոպարեկ է։

Նոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը. գողացել են 12․000 ԱՄՆ դոլար, 1 մլն ՀՀ դրամ և ոսկեղեն
Սեպտեմբերի 4-ին առանձնակի խոշոր չափի բնակարանային գողություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է դիմել 39-ամյա Աիդա Բ.-ն և հայտնել, որ իր տնից հափշտակություն է կատարվել։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ անհայտ անձը կամ անձինք մուտք են գործել երկհարկանի առանձնատան հյուրասենյակի բաց պատուհանից, տակնուվրա արել սենյակները և առաջին հարկի ննջասենյակի զգեստապահարանից գողացել 12 հազար ԱՄՆ դոլար, 1 միլիոն 100 հազար ՀՀ դրամ և ոսկեղեն։

Տուժողը ՀՀ Էկոպարեկային ծառայության Նոյեմբերյանի տեղամասի ավագ էկոպարեկ է։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հանգամանքները պարզվում են։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև