Նվազեցվել են նոր սպառման համակարգերի բաշխման ցանցին միացման վճարները. ՀԾԿՀ-ն թվեր է հրապարակել
14 կՎԱ հզորության համար Երևան քաղաքում նվազեցվեց շուրջ 45%-ով՝ սահմանելով 424 հազար դրամ, գործող 769 հազար դրամի փոխարեն, իսկ հանրապետության մյուս տարածքներում՝ շուրջ 39%-ով՝ սահմանելով 318 հազար դրամ՝ գործող 520 հազար դրամի փոխարեն։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել է նոր սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հարցը։ Էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով սահմանվեցին բաշխման ցանցին միացման նոր սակագները՝ 0.22 կՎ և 0.4 կՎ լարմամբ առանձնատների և առանձին շինություններում գտնվող դիմող անձանց, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի կառուցապատողների կողմից վճարվող համապատասխան միացման վճարները։
0.22 կՎ լարմամբ միացող առանձնատների և առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարը՝
10 կՎԱ հզորության համար Երևան քաղաքում նվազեցվեց շուրջ 40%-ով՝ սահմանելով 166 հազար դրամ, գործող 277 հազար դրամի փոխարեն, իսկ հանրապետության մյուս տարածքներում՝ շուրջ 46%-ով՝ սահմանելով 124 հազար դրամ՝ գործող 229 հազար դրամի փոխարեն,
14 կՎԱ հզորության համար Երևան քաղաքում նվազեցվեց շուրջ 34%-ով՝ սահմանելով 199 հազար դրամ, գործող 300 հազար դրամի փոխարեն, իսկ հանրապետության մյուս տարածքներում՝ շուրջ 40%-ով՝ սահմանելով 140 հազար դրամ՝ գործող 234 հազար դրամի փոխարեն,
0.4 կՎ լարմամբ միացող առանձնատների և առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարի հաստատուն բաղադրիչը նվազեցվեց շուրջ 24%-ով՝ սահմանելով 229 հազար դրամ, գործող 300 հազար դրամի փոխարեն, իսկ փոփոխական ծախսերի մեծությունը Երևան քաղաքի համար՝ շուրջ 65%-ով՝ սահմանելով 16 հազար դրամ՝ գործող 46 հազար դրամի փոխարեն, հանրապետության մյուս տարածքների համար՝ շուրջ 55%-ով՝ սահմանելով 9 հազար դրամ՝ գործող 20 հազար դրամի փոխարեն։
Բազմաբնակարան շենքերի միացման վճարի հաշվարկում միաֆազ միացման դեպքում՝
10 կՎԱ հզորության համար Երևան քաղաքում նվազեցվեց շուրջ 40%-ով՝ սահմանելով 406 հազար դրամ, գործող 672 հազար դրամի փոխարեն, իսկ հանրապետության մյուս տարածքներում՝ շուրջ 39%-ով՝ սահմանելով 275 հազար դրամ՝ գործող 448 հազար դրամի փոխարեն,
14 կՎԱ հզորության համար Երևան քաղաքում նվազեցվեց շուրջ 45%-ով՝ սահմանելով 424 հազար դրամ, գործող 769 հազար դրամի փոխարեն, իսկ հանրապետության մյուս տարածքներում՝ շուրջ 39%-ով՝ սահմանելով 318 հազար դրամ՝ գործող 520 հազար դրամի փոխարեն։
Կարդացեք նաև
Հասարակություն13 հուլիսի 2026
«Բեսյաչի նառոդ»․ Երևանում բնակվող ռուս բլոգերը հայհոյել է հայերին և քննադատել Վարդավառի տոնը
Պիրոժկովան բացահայտ արհամարհանք և ագրեսիա է դրսևորել հայկական մշակութային արժեքների հանդեպ
Հասարակություն13 հուլիսի 2026
Ծառն ընկել է ավտոմեքենայի վրա, բայց Երևանի քաղաքապետարանը մերժել է պատճառված վնասի փոխհատուցման պահանջը
ՀՀ Երևան քաղաքի քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել
Հասարակություն13 հուլիսի 2026
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։