Նյու Մեքսիկոյում էլեկտրասյան վրա հայտնված արջը հոսանքահարվել է
«Էլեկտրացանցերի ընկերությունն ուղարկել էր մասնագետների՝ հոսանքազրկում իրականացնելու համար, սակայն մինչ նրանց տեղ հասնելը արջն արդեն հոսանքահարվել էր», — հայտնել է ականատեսներից Ռոբին Դոուսոնը

ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում ողբերգական պատահար է գրանցվել․ մայրուղու հարևանությամբ գտնվող էլեկտրասյան գագաթին հայտնված և այնտեղ մնացած արջը հոսանքահարվել ու սատկել է։ Ըստ տեղական լուրերի՝ Նյու Մեքսիկոյի Վայրի բնության դեպարտամենտը չի արձագանքել ահազանգերին․ կառույցից զանգահարողներին հայտնել են, թե չեն կարող միջամտել՝ առանց կենդանու կյանքը լրացուցիչ վտանգի ենթարկելու։
«Էլեկտրացանցերի ընկերությունն ուղարկել էր մասնագետների՝ հոսանքազրկում իրականացնելու համար, սակայն մինչ նրանց տեղ հասնելը արջն արդեն հոսանքահարվել էր», — հայտնել է ականատեսներից Ռոբին Դոուսոնը։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։