Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Ճանապարհածածկույթն այնքան է փափկել, որ այն հնարավոր է վնասել նույնիսկ ձեռքով։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Ծայրահեղ շոգից տուժած Նյու Յորքի քաղաքային իշխանությունները բնակիչներին տարբեր լեզուներով, տեղեկացնում են այն վայրերի մասին, որտեղ հնարավոր է զովանալ։
Չորեքշաբթի օրվանից քաղաքը հայտնվել է վտանգավոր շոգի ալիքի ազդեցության տակ։ Կանխատեսումների համաձայն՝ օդի ջերմաստիճանը մինչև շաբաթ կարող է հասնել +44°C-ի։
Աննոմալ բարձր ջերմաստիճանի հետևանքով քաղաքի որոշ փողոցներում ասֆալտը սկսել է հալվել։ Ճանապարհածածկույթն այնքան է փափկել, որ այն հնարավոր է վնասել նույնիսկ ձեռքով։
Շոգի հետևանքները մեղմելու նպատակով քաղաքային իշխանությունները բացել են հատուկ «զովացման կենտրոններ»՝ օդորակիչներով ապահովված տարածքներ, որոնք գործում են գրադարաններում, համայնքային կենտրոններում և այլ հասարակական շենքերում»։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: