Էկոնոմիկա
18 մայիսի 2026 • 07:53
Ոչ թե լուծարել, այլ վերակառուցել բանկը․ ՀՀ ԿԲ–ն նոր օրենք է մշակել
Նրա խոսքով՝ կլինեն իրավիճակներ, երբ կրկին խնդրի հանգուցալուծումը կլինի լուծարումը, սակայն ոչ բոլոր դեպքերում այդ ճանապարհը կընտրվի։

Ոչ թե լուծարել ֆինանսական խնդիրների մեջ հայտնված բանկը, այլ փորձել վերակառուցել այն․ ՀՀ կենտրոնական բանկը «Բանկերի վերակառուցման մասին» նոր օրենք է մշակել, որն այսօր՝ մայիսի 18-ին, ներկայացվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում։
ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը նշեց, որ հիմա, երբ որևէ բանկի ֆինանսական վիճակն էապես վատթարանում է, այդ վիճակը հանգուցալուծելու միակ տարբերակը լուծարումն է, որը չափազանց ծախսատար, երկարաժամկետ և հանրության համար վնասակար գործընթաց է։ Աշխարհի տարբեր երկրներում կա վերակառուցման սցենար, այսինքն՝ ոչ թե բանկը լուծարում ես, այլ միջանկյալ գործիքներ ես կիրառում՝ կայունությունը պահպանելով՝ հարցի վերջնական լուծման համար։
«Մենք ուզում ենք ՀՀ-ում ունենալ հայեցակարգ և կառուցակարգ, որով որևէ ֆինանսական բանկի, մասնավորաբար բանկի խնդիրներ ունենալու պարագայում կարողանանք ունենալ գործիքների տարբեր համախումբ, այլ ոչ թե ստիպված լինենք շատ ծախսատար լուծարման գործընթացով գնալ»,- շեշտեց Նուրբեկյանը։
Նրա խոսքով՝ կլինեն իրավիճակներ, երբ կրկին խնդրի հանգուցալուծումը կլինի լուծարումը, սակայն ոչ բոլոր դեպքերում այդ ճանապարհը կընտրվի։ Այսպիսով՝ լուծարումից բացի օրենքն առաջարկում է մի քանի այլ գործիքներ։
Առաջինը բանկի կամ դրա մի մասի վաճառքն է։ Ըստ Նուրբեկյանի՝ սա ամենապարզ գործիքն է, երբ մեծածավալ աշխատանքից, ուսումնասիրություններից հետո, համոզվելով, որ բանկն ունի խնդիր և հնարավոր չէ հետ բերել նորմալ իրավիճակի, Կենտրոնական բանկն իրավասություն է ունենում վաճառել բանկը կամ դրա մի մասը։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը