Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Եթե, այնուամենայնիվ, արձանագրվել է օձի խայթոց, մասնագետները նախնական քայլերից առանձնացնում են մեծ քանակությամբ հեղուկների ընդունումը և անհապաղ մասնագիտացված բժշկական օգնության դիմելը։

Ամառային տաք եղանակով, բացօթյա հանգստով և գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկով պայմանավորված՝ Հայաստանում զգալիորեն մեծացել է մարդկանց և սողունների հանդիպման հավանականությունը։ ՆԳՆ փրկարար ծառայությունը հանդես է եկել իրազեկմամբ՝ հորդորելով քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն և պատասխանատու վարքագիծ։
ՆԳՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության ՀՆՓԱԻԿ 4-րդ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Ռոման Խաչատրյանի փոխանցմամբ՝ սողունների տեղաշարժն ունի հստակ պատճառներ։
«Հիմնականում օձերը բնակելի տարածքներ գալիս են ոչ թե բնակվելու, այլ որսի համար։ Օձերը շատ խելացի սողուններ են, եթե օձերին չվնասենք, նրանք չեն հարձակվի մարդու վրա»,- պարզաբանել է մասնագետը։
Փրկարար ծառայությունը հորդորում է օձ տեսնելիս խստորեն հետևել անվտանգության հետևյալ կանոններին.
-
Սողունից անհրաժեշտ է հեռու մնալ առնվազն 2-2,5 մետր։
-
Խորհուրդ է տրվում անշարժ մնալ և կտրուկ շարժումներ չանել։
-
Եթե օձը հայտնվել է բնակարանում կամ բակում, պետք չէ փորձել սեփական ուժերով բռնել կամ վնասել այն։ Նման դեպքերում անհրաժեշտ է անմիջապես զանգահարել 112 հեռախոսահամարով, որից հետո դեպքի վայր ժամանած փրկարարները սողունին կտեղափոխեն անվտանգ վայր։
Եթե, այնուամենայնիվ, արձանագրվել է օձի խայթոց, մասնագետները նախնական քայլերից առանձնացնում են մեծ քանակությամբ հեղուկների ընդունումը և անհապաղ մասնագիտացված բժշկական օգնության դիմելը։
Միաժամանակ հիշեցվում է, որ օձերը կարևոր նշանակություն ունեն էկոլոգիական հավասարակշռության պահպանման գործում, և նրանց նկատմամբ զգուշավոր վարքագիծը լավագույն պաշտպանությունն է թե՛ մարդու, թե՛ բնության համար։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: