Ողբերգական վթարի հետևանքով մահացած պատգամավոր Մհեր Սահակյանի որդու կյանքը փրկել են. նա նույնպես վթարի էր ենթարկվել՝ երեկ
Վթարի հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել 15-ամյա պատանիներ Ա. Ս․-ն և Ռ. Հ․-ն։

Մայիսի 31-ին,վաղ առավոտյան Երևան քաղաքի Շիրակի փողոցում տեղի էր ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ։«Honda» մակնիշի ավտոմեքենան բախվել էր էլեկտրական սյանը և բռնկվել։
Վթարի հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել 15-ամյա պատանիներ Ա. Ս․-ն և Ռ. Հ․-ն։
Նրանց վիճակը գնահատվել էր ծանր։
ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ բժիշկներին հաջողվել է փրկել պատանիների կյանքը։ Նրանք շարունակելու են գտնվել բժիշկների հսկողության ներքո։
Վիրավորներից Ա. Ս․-ն 2025թ․ հունվարի 13-ին Արարատի մարզում ողբերգական վթարի հետևանքով մահացած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի տղան է։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։