Օրինապահ հարկ վճարողների համար նախատեսվում են նոր առավելություններ
Օրինապահ հարկ վճարողների սպասարկումն իրականացվելու է առաջնահերթ և արտոնյալ պայմաններով։

Հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծման և հարկային վարչարարության կատարելագործման նպատակով Հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ։ Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից։
Օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է բարձրացնել օրինապահ հարկ վճարողի համակարգի գրավչությունը, խթանել հարկային կամավոր կարգապահությունը և ամրապնդել հարկ վճարող-հարկային մարմին գործընկերային հարաբերությունները։
Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրն այլևս տրամադրվելու է անժամկետ՝ ներկայում գործող մեկ տարի ժամկետի փոխարեն։ Բացառություն կկազմեն լիազորված տնտեսական օպերատորի ռեեստրում ընդգրկվելու նպատակով տրամադրվող հավաստագրերը, որոնց համար կպահպանվի գործող ժամկետային կարգավորումը։
Հարկային մարմինը եռամսյակային պարբերականությամբ իրականացնելու է օրինապահ հարկ վճարողի գործունեության արդյունքների մշտադիտարկում՝ ապահովելու հարկ վճարողի շարունակական օրինապահ վարքագծի գնահատումը։
Եռամսյակային մշտադիտարկման արդյունքներով հարկային մարմինը կարող է դադարեցնել օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողությունը։ Կառավարությունը կսահմանի օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության դադարեցման դեպքերն ու ընթացակարգերը։
Օրինապահ հարկ վճարողների սպասարկումն իրականացվելու է առաջնահերթ և արտոնյալ պայմաններով։ Հավաստագրի տրամադրումից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, յուրաքանչյուր օրինապահ հարկ վճարողի համար կնշանակվի անհատական սպասարկման մասնագետ, որի տվյալները կտրամադրվեն հարկ վճարողին էլեկտրոնային եղանակով։
Համալիր հարկային ստուգումների պլանավորման ընթացքում օրինապահ հարկ վճարողների նկատմամբ ռիսկայնության գնահատման ժամանակ կիրառվելու է լրացուցիչ 0.8 գործակից։ Օրինապահ հարկ վճարողները ավելի քիչ կընդգրկվեն բարձր ռիսկայնությամբ գնահատվող խմբերում՝ օգտվելով առավել բարենպաստ վարչարարությունից։
Օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման գործընթացը չի տարածվի ներդրումային ֆոնդերի վրա՝ հաշվի առնելով դրանց գործունեության առանձնահատկությունները գործող բարենպաստ հարկային կարգավորումները։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա16 հուլիսի 2026
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և EBRD-ի միջև ձևավորված երկարամյա գործընկերությունը և անդրադարձել առաջնահերթ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին։
Էկոնոմիկա16 հուլիսի 2026
Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝Ադրբեջանը սկսել է պլաստիկե շինանյութերի արտահանումը Հայաստան
Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն ներկայացրել է տվյալներ։
Էկոնոմիկա16 հուլիսի 2026
Սամվել Կարապետյանի պնդումը, թե վերջին տարիներին Հայաստանում «բացարձակ ներդրումներ չեն եղել» չի համապատասխանում իրականությանը
«Փաստերի ստուգման հարթակը» անդրադարձել էր սրան և ստուգել է վերջին տարիներին Հայաստանում «բացարձակ ներդրումներ չեն եղել» պնդումը։