Ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
Տղամարդը հաստատել է, որ տանը պահում է իր կողմից աճեցված կանեփից պատրաստված թմրամիջոց՝ անձնական օգտագործման համար։

Հուլիսի 20-ին Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վայք համայնքի Մարտիրոս բնակավայրի 63-ամյա բնակիչն իր տանը ապօրինի պահում է մարիխուանա, հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Իրացնելով ստացված տեղեկությունները՝ քրեական ոստիկանները նույն օրը մեկնել են նշված հասցե։ Տղամարդը հաստատել է, որ տանը պահում է իր կողմից աճեցված կանեփից պատրաստված թմրամիջոց՝ անձնական օգտագործման համար։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նույն օրը տղամարդու տանը իրականացված զննությամբ ննջասենյակից հայտնաբերվել է երեք փաթեթ՝ ընդհանուր շուրջ 69 գրամ քաշով կանեփանման զանգվածով։
Հանգամանքները պարզվում են։
Կարդացեք նաև
Հասարակություն24 հուլիսի 2026
Ստուգումներ կիրականացվեն «սուր աղիքային վարակով» բուժառուներին սննդատեսակներ մատակարարած կազմակերպություններում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն իրականացնելու որոշումը է կայացրել։
Հասարակություն24 հուլիսի 2026
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
«ՀՎԿԱԿ-ը շարունակում է մշտադիտարկումն ու անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը՝ բնակչության առողջության պահպանման և հնարավոր նոր դեպքերի կանխարգելման նպատակով»։
Հասարակություն24 հուլիսի 2026
ՊՆ ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայող չի տուժել
Այս ամսին հայտնում են ՊՆ-ից։