Ոստիկանությունը հանրապետության տարբեր մարզերում կանեփի ապօրինի մշակման դեպքեր է բացահայտել. հայտնաբերվել է հարյուրավոր բույսեր
Ոստիկանության փոխանցմամբ՝ ամենախոշոր խմբաքանակը հայտնաբերվել է Կոտայքի մարզում. Չարենցավանի բաժնի ծառայողները Ալափարս գյուղի 39-ամյա բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերել են կանեփի 419 բույս։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ստորաբաժանումների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 15-ին հանրապետության մի քանի մարզերում հայտնաբերվել են կանեփի ապօրինի մշակման և թմրամիջոցների պատրաստման խոշոր դեպքեր։
Ոստիկանության փոխանցմամբ՝ ամենախոշոր խմբաքանակը հայտնաբերվել է Կոտայքի մարզում. Չարենցավանի բաժնի ծառայողները Ալափարս գյուղի 39-ամյա բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերել են կանեփի 419 բույս։
Ապօրինի մշակման այլ դեպքեր են արձանագրվել նաև Արմավիրի, Շիրակի և Վայոց ձորի մարզերում.
-
Արմավիրի մարզ. Ոստիկանության Վաղարշապատի և Արմավիրի բաժինների աշխատակիցները Մերձավան գյուղում հայտնաբերել են կանեփի 14 բույս, իսկ Սարդարապատում՝ 39-ամյա տղամարդու տնից առգրավել են 12,13 գրամ չորացված ու մանրացված կանեփանման զանգված։
-
Շիրակի մարզ. Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրիի Խորենացու փողոցի տներից մեկի բակում հայտնաբերել են կանեփի 71 բույս, որի մշակմամբ զբաղվել է 38-ամյա տեղացի բնակիչը։
-
Վայոց ձորի մարզ. Եղեգնաձորի համայնքային ոստիկանները Մալիշկա գյուղի 27-ամյա բնակչի առանձնատանը կից հողամասից հայտնաբերել և առգրավել են կանեփի 12 բույս։
Ըստ իրավապահների՝ բոլոր դեպքերով արձանագրված տեղեկությունները հաստատվել են, իսկ տանտերերը հայտնել են, որ բույսերն աճեցրել են թմրամիջոց պատրաստելու նպատակով։ Փաստերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ, կատարվում է նախաքննություն։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։