Ուգանդայում բացել են Նեթանյահուի զոհված եղբոր հուշարձանը
Միջոցառման ընթացքում Ուգանդայի բանակի ղեկավար, գեներալ Մուհուզի Կայներուգաբան Նեթանյահուին անվանել է արիության, պարտքի ու անձնազոհության խորհրդանիշ, ինչպես նաև հարգել է զոհված պատանդների հիշատակը։

Ուգանդայում բացել են 1976 թվականին Էնտեբեի օդանավակայանում պատանդների ազատագրման գործողության ընթացքում զոհված իսրայելական հատուկ ջոկատի հրամանատար Յոնաթան Նեթանյահուի հուշարձանը։ Այս մասին հայտնում է The Kampala Post-ը։
Արարողությունը տեղի է ունեցել օդանավակայանի հին տերմինալի մոտ, որտեղ 50 տարի առաջ իսրայելական ջոկատն իրականացրել էր պատմության մեջ ամենահայտնի հակաահաբեկչական գործողություններից մեկը։ Հուշարձանը տեղադրվել է ի պատիվ փոխգնդապետ Յոնաթան «Յոնի» Նեթանյահուի՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ավագ եղբոր։
Միջոցառման ընթացքում Ուգանդայի բանակի ղեկավար, գեներալ Մուհուզի Կայներուգաբան Նեթանյահուին անվանել է արիության, պարտքի ու անձնազոհության խորհրդանիշ, ինչպես նաև հարգել է զոհված պատանդների հիշատակը։
«Էնտեբե» գործողությունը սկսվել էր այն բանից հետո, երբ 1976 թվականի հունիսի 27-ին Թել Ավիվից Փարիզ ուղևորվող «Air France»-ի ինքնաթիռը գրավվել էր «Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ»-ի և գերմանական «Հեղափոխական բջիջներ» կազմակերպության զինյալների կողմից։ Աթենքում միջանկյալ վայրէջքից հետո ինքնաթիռն ուղարկվել էր Ուգանդա, որտեղ երկրի իշխանությունները զավթիչներին հնարավորություն էին տվել պահել ուղևորներին։
Ավելի ուշ զինյալներն ազատ էին արձակել պատանդների մի մասին՝ օդանավակայանում թողնելով հիմնականում իսրայելցիների և հրեաների։ 1976 թվականի հուլիսի 4-ին իսրայելական հատուկ ջոկատը հատուկ գործողություն էր իրականացրել Էնտեբեում՝ ազատելով ավելի քան 100 մարդու։ Գործողության ընթացքում զոհվել էր միայն խմբի հրամանատար Յոնաթան Նեթանյահուն։
Այս գործողությունը դարձել է Իսրայելի պաշտպանության բանակի պատմության ամենահայտնի դրվագներից մեկը և մինչ օրս մնում է ռազմական պատմության ու քաղաքական քննարկումների առանցքում։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։