Ուկրաինայում՝ Կիրովոգրադի մերձակայքում գտնվող քաղաքային խորհրդում, հրաձգություն է տեղի ունեցել
Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի Սվետլովոդսկ քաղաքի խորհրդում հրաձգություն է տեղի ունեցել աշխատակիցների միջև հակամարտության ժամանակ։ Նախնական տվյալներով՝ կրակ բացել է փոխքաղաքապետ Սերգեյ Սավիչը, ինչի հետևանքով երկու մարդ վիրավորվել է։

Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի Սվետլովոդսկ քաղաքի խորհրդի շենքում հրաձգություն է տեղի ունեցել։ Ուկրաինական ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հաստատության աշխատակիցների միջև ծագած հակամարտության ժամանակ, հայտնում է life.ru-ն։
Դեպքի վայրից կադրերը հրապարակել է փոխքաղաքապետ Սերգեյ Սավիչը։
Նախնական տվյալներով՝ հենց նա կարող էր կրակ բացել։
Քաղաքային խորհրդի քարտուղար Բակումենկոն հայտնել է, որ երկու մարդ վիրավորվել է։ Դեպքից հետո աշխատակիցներին տարհանել են շենքից։ Տեղում աշխատում են իրավապահները։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։