Ուրալում ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավար Շիխլինսկուն դատապարտել են 24 տարվա ազատազրկման
Ուրալում ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավարն ու նրա որդին դատապարտվել են ազատազրկման՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործով։

Ուրալում ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավար Շահին Շիխլինսկուն դատապարտել են 9 տարվա խիստ ռեժիմի ազատազրկման, իսկ նրա որդուն՝ Մութվալի Շիխլինսկուն՝ 8 տարվա ընդհանուր ռեժիմի ազատազրկման՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու գործով, հայտնում է «Коммерсант»-ը Եկատերինբուրգի Կիրովսկի շրջանային դատարանից։
Մարտի սկզբին Շահին Շիխլինսկուն արդեն դատապարտել էին 22 տարվա խիստ ռեժիմի ազատազրկմանը՝ 2001 և 2011 թվականներին կատարված սպանության և սպանության փորձի մեղադրանքով։ Դատավճիռների համակցությամբ նրան նշանակվել է 24 տարվա ազատազրկում։ Առաջին 4 տարին նա կանցկացնի բանտում, մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։
Մեղադրանքի վարկածով՝ 2025 թվականի հուլիսի սկզբին «Բաքու Պլազա» առևտրի կենտրոնի մոտ ուժայինները իրականացրել են գործողություն՝ այն ժամանակ ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկուն ձերբակալելու համար։ Նա գտնվել է ավտոմեքենայում, որը վարում էր նրա որդին՝ Մութվալի Շիխլինսկին։
Երբ հատուկջոկատայինները սկսել են մեքենայից դուրս բերել համայնքի ղեկավարին, վարորդը կտրուկ հետընթաց է կատարել, ինչի հետևանքով Հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցներից մեկն ընկել է։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։