Ուրսուլա ֆոն դեր Լայեն. Ադրբեջանն ապացուցել է, որ հուսալի գործընկեր է ԵՄ-ի համար
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

Ադրբեջանն ապացուցել է, որ հանդիսանում է հուսալի գործընկեր Եվրոպական միության համար։
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները, այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի համար արված համատեղ հայտարարության ընթացքում։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ Ադրբեջանում շուրջ 328 քաղբանտարկյալ կա։ Այս համատեքստում առնվազն տարօրինակ է հնչում ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը մի երկրում, որտեղ քաղաքական դրդապատճառներով այդքան անձ է անազատության մեջ գտնվում, և որտեղ եվրոպական արժեքների՝ խոսքի ու մամուլի ազատության մասին խոսելն իսկ գրեթե անհնար է։
Նշենք նաև, որ ֆոն դեր Լայենը հայտարարել է, թե ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։ ԵՄ պաշտոնյայի խոսքով՝ պատրաստ են խթանել խաղաղությունը ոչ թե թղթի վրա, այլ իրական կյանքում։ Նրա խոսքով՝ կողմերը պետք է աշխատեն այդ ուղղությամբ այսօր և ամեն օր։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։