Փամբակ գետում դի է հայտնաբերվել
Հիշեցնենք, որ օրեր առաջ Փամբակ գետում ՆԳՆ փրկարար ծառայության ջրասուզակները հայտնաբերել էին հունիսի 15-ից որոնվող 13-ամյա Մարինե Մարտիրոսյանի մարմինը։

Փամբակ գետում դի է հայտնաբերվել: Այս տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը: Փրկարարներն այս պահին աշխատանքներ են իրականացնում մարմինը գետից դուրս բերելու ուղղությամբ: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Փամբակ գետում ՆԳՆ փրկարար ծառայության ջրասուզակները հայտնաբերել էին հունիսի 15-ից որոնվող 13-ամյա Մարինե Մարտիրոսյանի մարմինը։
Դրանից առաջ՝ հունիսի 17-ին, ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա, գետից դուրս էր բերվել նաև նրա քրոջ՝ 6-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը։ Երեխաների կորստյան և խեղդվելու վերաբերյալ Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգեր էր ստացել հունիսի 15-ին, ինչից հետո մեկնարկել էին լայնամասշտաբ որոնողական աշխատանքները:
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: