Փամբակ գետում հայտնաբերվել է երկու օր որոնվող տղամարդու դին. ՆԳՆ ՓԾ
Որոշ ժամանակ անց՝ ժամը 12։03-ին, ստացվել էր ևս մեկ ահազանգ այն մասին, որ նույն գետում ավտոմեքենա կա, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը։

Լոռու մարզում հունիսի 27-ից մեկնարկած որոնողական աշխատանքներն ավարտվել են։ Փամբակ գետից դուրս է բերվել անհետացած տղամարդու դին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այսօր՝ հունիսի 29-ին, ժամը 09։40-ի սահմաններում, հրշեջ-փրկարարները դին հայտնաբերել են Փամբակ գետում՝ Դսեղ բնակավայրի խաչմերուկի մոտակայքում։
Հիշեցնենք, որ ողբերգական պատահարի մասին առաջին ահազանգերը Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էին հունիսի 27-ի առավոտյան։ Ժամը 10։56-ին հաղորդվել էր, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելի մոտակայքում՝ գետի մեջ, դի է նկատվում։
Որոշ ժամանակ անց՝ ժամը 12։03-ին, ստացվել էր ևս մեկ ահազանգ այն մասին, որ նույն գետում ավտոմեքենա կա, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։