Փարիզում ավարտվել է G7-ի շրջակա միջավայրի նախարարների հանդիպումը
«Մեծ յոթնյակի» (G7) շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ՇՄ նախարար Համբարում Մաթևոսյանը:
«Փարիզում ավարտվել է G7-ի շրջակա միջավայրի նախարարների հանդիպումը, որին ներկա է եղել նաև ՀՀ ՇՄ նախարար Համբարձում Մաթևոյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՇՄ նախարարությունից:
Հայաստանի մասնակցությունն այս հարթակում հնարավորություն է տվել ներկայացնելու Հայաստանի առաջնահերթությունները և նպաստելու դրանց շուրջ միջազգային քննարկումների ձևավորմանը։
«Մեր երկրի մասնակցությունն առանձնահատուկ նշանակություն ուներ նաև այն առումով, որ Հայաստանը հանդիսանում է ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի՝ COP17-ի առաջիկա հյուրընկալող երկիր։ Այս հանգամանքը մեր առջև դնում է բարձր պատասխանատվություն՝ ակտիվորեն ներգրավվելու միջազգային գործընթացներում, ամրապնդելու գործընկերային կապերը և ձևավորելու համախմբված մոտեցումներ՝ ուղղված կենսաբազմազանության պահպանությանը և կլիմայական մարտահրավերների հաղթահարմանը»,- ասել է Յամբարձում Մաթևոսըանը:
Հանդիպումների ընթացքում նախարարը հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ հանդես գալու որպես նախաձեռնող և վստահելի գործընկեր: Ներկայացվել է նաև մեր առաջնահերթությունները՝ Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի արդյունավետ իրականացման ապահովման և բազմակողմ գործընթացների միջև փոխգործակցության ուժեղացման համատեքստում։
Նախարար Մաթևոսյանը համոզմունք է հայտնել, որ հանդիպման շրջանակում ձևավորված համագործակցությունները և ձեռք բերված պայմանավորվածությունները էական ներդրում կունենան ինչպես COP17-ի հաջող կազմակերպման, այնպես էլ դրա արդյունքների երկարաժամկետ ազդեցության ապահովման գործում:
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: