Շաբաթ, սեպտեմբերի 5
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հասարակություն
5 սեպտեմբերի 2026 • 06:14

Փարիզում Հայաստանը կներկայանա «Գաստրոնոմիայի միջազգային ավան 2026» միջոցառմանը

Սեպտեմբերի 13-ին այցելուները հնարավորություն կունենան դիտելու «Երազ» համույթի հայկական պարային ներկայացումը։

Փարիզում Հայաստանը կներկայանա «Գաստրոնոմիայի միջազգային ավան 2026» միջոցառմանը
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հրավիրում է մասնակցելու «Գաստրոնոմիայի միջազգային ավան 2026» (Village International de la Gastronomie 2026) միջոցառմանը՝ բացահայտելու հայկական խոհանոցի և մշակույթի հարուստ ժառանգությունը։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Սեպտեմբերի 10-13-ը Փարիզի «Concorde» հրապարակում գործող հայկական տաղավարում խոհարար Լավրենտ Առաքելյանը (Laurent Lucie) տեղում կպատրաստի հայկական խոհանոցի ճանաչված ուտեստները, իսկ «NUR» (Laert Freeman) խանութը կներկայացնի հայկական սննդամթերքի և խմիչքների լայն ընտրանի։

Միջոցառման շրջանակում նախատեսված են նաև մշակութային ու խոհարարական հատուկ ծրագրեր․ սեպտեմբերի 12-ին տեղի կունենա Ֆրանսիա-Հայաստան խոհարարական հանդիպում, ինչպես նաև Կորին և Ռիշար Զարզավաջյանների՝ հայկական խոհանոցին նվիրված գրքի շնորհանդեսը։ Սեպտեմբերի 13-ին այցելուները հնարավորություն կունենան դիտելու «Երազ» համույթի հայկական պարային ներկայացումը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև