Փաստերի դեմ քարոզչություն․ Ալիևը կրկին հնչեցնում է հակահայկական մեղադրանքներ
Ալիևը շարունակում է հակահայկական քարոզչությունը՝ կոպտորեն անտեսելով ԼՂ-ում հայկական ժառանգության ոչնչացման փաստերը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել 2026 թվականի Իսլամական զարգացման բանկի խմբի տարեկան ժողովների բացման արարողության ժամանակ և ասել, որ Ադրբեջանը չի մոռանա պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները՝ նշելով քաղաքների ավերածությունները և մզկիթների վնասումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Մենք երբեք չենք մոռանա այն, ինչ հայ օկուպանտները արեցին մեր ժողովրդի և մեր քաղաքների հետ, չենք մոռանա 65 մզկիթների ավերման մասին», — ասել է Ալիևը։
Ալիևը շարունակում է հակահայկական հայտարարություններ անել՝ դրանք հիմնավորելով կասկածելի և իր քարոզչամեքենայի կողմից շրջանառվող «փաստերով»՝ միաժամանակ անտեսելով 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացման և վնասման վերաբերյալ բազմիցս հրապարակված փաստերը։ Վերջին տարիներին տարբեր աղբյուրներ և հրապարակումներ փաստում են եկեղեցիների, խաչքարերի, պատմամշակութային հուշարձանների և գերեզմանոցների վնասման կամ ոչնչացման դեպքեր։
Միաժամանակ չի բացառվում, որ նման հայտարարություններով Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է շեղել ուշադրությունը այդ փաստերից և միջազգային հարթակում առաջ մղել սեփական քաղաքական օրակարգը՝ մեղադրանքներն ուղղելով հայկական կողմին։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։