Փորլուծություն, փսխում. Բյուրեղավանում մեծ թվով բնակիչներ դիմել են բժշկական կենտրոն
Մի մասը նույնիսկ դիմել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Բոլորը նշել են, որ իրենք հավանաբար թունավորվել են ջրից։

Արդեն մի քանի ժամ է՝ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչներից, ովքեր անհանգստացած խնդրում են պատկան մարմինների ուշադրությունը՝ հայտնելով, որ մի քանի օր է՝ իրենց քաղաքում բնակիչները դիմում են շտապօգնություն, քանի որ ունեցել և ունենում են սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում։
Թունավորման դեպքեր են գրանցվել Վարդանյան փողոցում գտնվող շենքերում ապրող մի քանի բնակիչների մոտ, ովքեր նման ախտանիշներով դիմել են Բյուրեղավան քաղաքում գործող Անդրանիկ Պետրոսյանի անվան պոլիկլինիկա։
Մի մասը նույնիսկ դիմել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Բոլորը նշել են, որ իրենք հավանաբար թունավորվել են ջրից։
Բժիշկներին դիմած բոլոր տուժածները հայտնել են, որ իրենք ո՛չ գազից, ո՛չ էլ սննդից են թունավորվել, քանի որ բնակարաններում գազի արտահոսք տեղի չի ունեցել և կասկածելի սնունդ չեն օգտագործել։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: