Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը
Հունիսի 22-ից 28-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 722 դեպք, որից 267-ը՝ արտակարգ:
Հունիսի 22-ից 28-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 722 դեպք, որից 267-ը՝ արտակարգ, հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Մասնավորապես՝ հրդեհի՝ 159, փլուզման, տեղատարափ անձրևի՝ 4-ական, պայթյունի, քարաթափման, ուժեղ կարկուտի, դիակի հայտնաբերման, երկրաշարժի, լեշի հայտնաբերման՝ 1-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 2-ական, ուժեղ քամու, վայրի կենդանիների հարձակման՝ 3-ական, թունավորման՝ 6, օձի հայտնաբերման՝ 104, զինամթերքի հայտնաբերման, ինքնասպանության փորձի՝ 7-ական, կեղծ ահազանգի՝ 20, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 73, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 150, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 31, հրդեհի կեղծ կանչի՝ 42, 97 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 39 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 67 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 39 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 132, զոհվել՝ 9 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 5 մարդ:
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: