Փրկարարներն Հրազդանում օգնել են քաղաքացիներին շենքից դուրս գալ և ջրահեռացման աշխատանքներ են իրականացրել
Գերատեսչության փոխանցմամբ՝ դեպքի վերաբերյալ ահազանգը «112» օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է այսօր՝ մայիսի 27-ին, ժամը 10:15-ին:

Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի հարակից տարածքն ամբողջությամբ ողողվել է ջրով, ինչի հետևանքով բնակիչները հայտնվել են շրջափակման մեջ և չեն կարողացել դուրս գալ շենքից, հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Գերատեսչության փոխանցմամբ՝ դեպքի վերաբերյալ ահազանգը «112» օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է այսօր՝ մայիսի 27-ին, ժամը 10:15-ին:
Ահազանգով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբն ու մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարների միջամտությամբ և օգնությամբ քաղաքացիներն ապահով դուրս են բերվել շենքից: Դրանից հետո փրկարարական ուժերը տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են տարածքի ջրահեռացման աշխատանքներ։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: