Երկուշաբթի, օգոստոսի 10
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Էկոնոմիկա
10 օգոստոսի 2026 • 15:31

Պապոյանը Փաշինյանի որոշմամբ մեկնում է Ալմաթի՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը

Պապոյանը Փաշինյանի որոշմամբ մեկնում է Ալմաթի՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին Ղազախստան գործուղելու մասին։ Նա կմասնակցի ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին 2026 թվականի օգոստոսի 12-14-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի)՝ Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով։ Գևորգ Պապոյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»,-ասված է որոշման մեջ:

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև