Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի ներքին գործերի նախարարը
Այցի շրջանակներում Վրաստանի ներքին գործերի նախարարը նաև կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հետ։

Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին։
Սա նրա առաջին պաշտոնական այցն է Հայաստան։ Պաշտոնական այցի շրջանակներում վրացի նախարարը կհանդիպի Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ և պատվիրակության հետ միասին կայցելի Հայաստանի ոստիկանության ստորաբաժանումներ, կծանոթանա նրանց գործունեությանը։
Այցի շրջանակներում Վրաստանի ներքին գործերի նախարարը կհանդիպի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հետ։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։