Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Հայտնում են Քնչական կոմիտեից։

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ծառայող Ս.Խ.-ն տեղեկանալով Գյումրի քաղաքի բնակչի կողմից հարևանուհուն սպառնալու, նրա հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալու մասին, մտադրվել է կատարած արարքի համար պատժել Վ.Գ.-ին: Տեղեկությունը տրամադրել է ՀՀ Քնչական կոմիտեն։
Այդ նպատակով Ս.Խ.-ն Վ.Գ.-ին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին, որտեղ պատժելու նպատակով խոշտանգել է նրան՝ ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին և պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ, ինչպես նաև նվաստացրել նրա արժանապատվությունը՝ պատճառելով հոգեկան ուժեղ տառապանք:
Բացի այդ, քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննիչի կողմից բացահայտվել է Ս.Խ.-ի կողմից քաղաքացուն խոշտանգելու ևս մեկ դեպք:
Մասնավորապես՝ պաշտոնատար անձ Ս.Խ.-ն հայհոյանք տալու համար Գյումրի քաղաքի բնակչին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին և կատարած արարքի համար պատժելու նպատակով խոշտանգել է նրան:
Ս.Խ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգումը) (2 դրվագ):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը և քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Կարդացեք նաև
Հասարակություն26 հունիսի 2026
Փորձագետը ներկայացնում է՝ ինչ ռիսկեր է պարունակում հեռախոսների IMEI վերահսկողությունը
Կառավարության հիմնավորումն այն է, որ Հայաստան կարող են ներմուծվել չմաքսազերծված կամ կեղծ
Հասարակություն26 հունիսի 2026
Ղրիմում և Սևաստոպոլում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել
Համատեղ որոշում է ընդունվել
Հասարակություն26 հունիսի 2026
Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը կբերվի Արագածոտնի թեմ
Այս մասին հայտնում են Արագածոտնի թեմից։