Պաշտպանի գրասենյակի և առողջապահության նախարարության համագործակցության արդյունքում կազմակերպվել է գերությունից վերադարձած անձի բուժօգնությունը
Հայաստան վերադառնալուց հետո դիմել է բուժհաստատություն, անցել անհրաժեշտ հետազոտություններ, որոնց արդյունքներով ցուցվել են վիրահատություն, ֆիզիոթերապիա և այլ բժշկական միջամտություններ:

ՀՀ ՄԻՊ-ը է դիմել Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձը՝ տեղեկացնելով, որ ազատությունից զրկման ժամանակահատվածում ձեռք է բերել մի շարք առողջական խնդիրներ։ Հայաստան վերադառնալուց հետո դիմել է բուժհաստատություն, անցել անհրաժեշտ հետազոտություններ, որոնց արդյունքներով ցուցվել են վիրահատություն, ֆիզիոթերապիա և այլ բժշկական միջամտություններ:
Քաղաքացին հայտնել է՝ ֆինանսական դժվարությունների պատճառով չի կարողանում ստանալ իրեն անհրաժեշտ բուժօգնությունը և խնդրել է Պաշտպանի աջակցությունը՝ ցուցված բուժօգնությունն անվճար հիմունքներով ստանալու հարցում:
ՄԻՊ հանձնարարությամբ քաղաքացու դիմումին անմիջապես ընթացք է տրվել և համապատասխան առաջարկ է ներկայացվել Առողջապահության նախարարություն:
Առողջապահության նախարարության հետ համագործակցության արդյունքում` հնարավորին սեղմ ժամկետում կազմակերպվել են բոլոր բժշկական հետազոտությունները, և իրականացվել է անհրաժեշտ վիրահատությունը:
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։