Պետդուման խստացրել է Ռուսաստանում աշխատող միգրանտների համար պահանջները
Պետդուման պարտավորեցրել է աշխատող միգրանտներին ապահովել իրենց և իրենց ընտանիքների կարիքները։

ՌԴ Պետդուման խստացրել է Ռուսաստանում աշխատել ցանկացող միգրանտների համար պահանջները։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝պատգամավորներն ընդունել են օրենք, որը պարտավորեցնում է աշխատող միգրանտներին ապահովել իրենց և իրենցից կախյալ ընտանիքի անդամների կարիքները տարածաշրջանային կենսապահովման նվազագույնից ոչ ցածր մակարդակով։ Փոփոխությունները կատարվել են «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքում։
Լիազորված մարմինները կհետևեն միգրանտների եկամուտներին։ Հարկային մարմինները ավտոմատ կերպով տեղեկատվություն կուղարկեն միգրանտների եկամուտների մասին Ներքին գործերի նախարարություն, և միգրանտները պարտավոր կլինեն նախարարություն ներկայացնել հաշվետու ժամանակահատվածի եկամտի վկայական, իրենց հարկային հայտարարագրի պատճեն կամ անձնական եկամտահարկի վճարումը հաստատող փաստաթղթեր։
Եթե միգրանտը չի կատարում օրենքի պահանջները, նրա արտոնագիրը կամ աշխատանքային թույլտվությունը չի երկարաձգվի, և նա և իր անչափահաս երեխաները պարտավոր կլինեն լքել Ռուսաստանը 15 օրվա ընթացքում։ Միգրանտ աշխատողների երեխաները կարող են Ռուսաստանում մնալ միայն իրենց ծնողների աշխատանքային թույլտվությունների ժամկետի ընթացքում։ Չափահաս դառնալուց հետո նրանք պարտավոր կլինեն կամ ստանալ սեփական արտոնագիր, կամ լքել երկիրը 30 օրվա ընթացքում։
Հունիսի վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց միգրանտների համար պետական տուրքերի բարձրացման մասին օրենք։ Օտարերկրացիների համար վճարները բարձրացել են մի քանի ուղղություններով։ Ռուսական անձնագիր ստանալու համար վճարը 4200 ռուբլուց կբարձրանա մինչև 50000, ժամանակավոր բնակության թույլտվության համար՝ 1920-ից մինչև 15000, իսկ մշտական բնակության թույլտվության համար՝ 6000-ից մինչև 30000 ռուբլի։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։