Պետությունն արտադրողի կողքին է. Պապոյանը ներկայացրել է գյուղոլորտի՝ 2025 թվականի կատարողականը
«Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» միջոցառմամբ հատկացված բյուջեն 2.9 մլրդ դրամ է եղել, ճշտված բյուջեն և փաստացի կատարողականը՝ 1.5 մլրդ դրամ:

2025 թվականին գյուղատնտեսության ոլորտի համար նախապես հատկացված է եղել 43 մլրդ դրամ, որից ծախսվել է 42.8 մլրդ դրամ: Կատարողականը գրեթե 100 տոկոս է եղել:
ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ այսօրվա՝ հունիսի 12-ի համատեղ նիստում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է հաշվետու տարում ոլորտում իրականացված ծրագրերն ու ֆինանսական ցուցանիշները:
«Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» միջոցառմամբ հատկացված բյուջեն 2.9 մլրդ դրամ է եղել, ճշտված բյուջեն և փաստացի կատարողականը՝ 1.5 մլրդ դրամ:
«Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքներ» ծրագրի շրջանակում պետական բյուջեից հատկացվել էր 3.7 մլրդ դրամ: «Որպեսզի մենք փաստացի չունենայինք 1 կգ չմթերված պտուղ-բանջարեղեն, մենք այս խնդիրը լուծել ենք 3.3 մլրդ դրամով: Սա ևս համարում եմ խնայողություն, 400 մլն դրամ պետական բյուջեն խնայել է, և ամբողջությամբ պտուղ-բանջարեղենը, ըստ էության, մենք մթերել ենք»,- ասել է Պապոյանը:
Կոնյակի սպիրտի աջակցության ծրագրով ճշտված բյուջեն 1.1 մլրդ դրամ է եղել, որից էլ ծախսվել է մոտ 990 մլն դրամը: Կոնյակի սպիրտն արտահանվել է, արտահանման ծավալները բավականին մեծ են եղել:
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը