Էկոնոմիկա
23 մայիսի 2026 • 06:46
ՌԴ-ում կասեցվել է Հայաստանից ներմուծված ալկոհոլի իրացումը
Ընդգծվում է, որ ոչ որակյալ արտադրանքի ցանկում է նաև «Հայկական կոնյակ 5 աստղ» հնգամյա սովորական կոնյակը (40% սպիրտ, 0.5 լ, շշալցված՝ 20.01.2025), որն արտադրվել է «ԱԲՈՎՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊԸ-ի կողմից։

«Ռոսպոտրեբնադզորը» վերահսկողություն է իրականացնում շրջանառության մեջ գտնվող արտադրանքի, այդ թվում՝ ալկոհոլային խմիչքների նկատմամբ։
«Ստուգումների արդյունքներով հայտնաբերվել է պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանք, որն արտադրվել է «ՎԵԴԻ-ԱԼԿՈ» ՓԲԸ-ի, «ԱԲՈՎՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊԸ-ի, ինչպես նաև «Շահնազարյան գինու-կոնյակային տուն» ՍՊԸ-ի կողմից (Հայաստանի Հանրապետություն)։ Խոսքը վերաբերում է «ԳԵՏԱՓ ՎԵՐՆԱՇԵՆ» կարմիր կիսաքաղցր սորտային սովորական գինուն (11% սպիրտ, 0.75 լ, շշալցված՝ 03.02.2025) և «ՎԵԴԻ ԱԼԿՈ» ԽԱՐՋԻ, Т3 «ԼԵԳԵՆԴՆԵՐ ARNI» սպիտակ չոր սորտային սովորական գինուն (12% սպիրտ, 0.75 լ, շշալցված՝ 17.12.2024), որոնք արտադրվել են «ՎԵԴԻ-ԱԼԿՈ» ՓԲԸ-ի կողմից»,-նշվում է հայտարարությունում։
Ընդգծվում է, որ ոչ որակյալ արտադրանքի ցանկում է նաև «Հայկական կոնյակ 5 աստղ» հնգամյա սովորական կոնյակը (40% սպիրտ, 0.5 լ, շշալցված՝ 20.01.2025), որն արտադրվել է «ԱԲՈՎՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊԸ-ի կողմից։
«Բացի այդ, անհամապատասխանություն է հայտնաբերվել նաև «ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ XO» յոթնամյա հնեցված հայկական մակնիշային КВ կոնյակի դեպքում (40% սպիրտ, 0.5 լ, շշալցված՝ 16.05.2025), որն արտադրվել է «Շահնազարյան գինու-կոնյակային տուն» ՍՊԸ-ի կողմից։
Պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացումը կանխելու նպատակով առևտրային կազմակերպություններին և ներմուծողներին ուղարկվել է տեղեկատվություն տվյալ արտադրանքի վաճառքը կասեցնելու և ոչ որակյալ ալկոհոլային արտադրանքը շրջանառությունից հանելու վերաբերյալ»,-հայտնում են «Ռոսպոտրեբնադզոր»-ից։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը