Ուրբաթ, հուլիսի 31
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Տարածաշրջան
31 հուլիսի 2026 • 10:36

ՌԴ Պետդումայում արձագանքել են Ադրբեջանի՝ Ուկրաինային ցուցաբերած օգնությանը

Պետք է ևս մեկ անգամ ոչնչացնել էներգետիկ ենթակառուցվածքը։ Մոտ ժամանակներս։

ՌԴ Պետդումայում արձագանքել են Ադրբեջանի՝ Ուկրաինային ցուցաբերած օգնությանը

Ադրբեջանի կողմից Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքների վերականգնման համար գրեթե 40 տոննա էներգետիկ սարքավորումների մատակարարմանը ռազմական պատասխան պետք է լինի այդ օբյեկտների նորից ոչնչացումը, հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ Անդրեյ Կոլեսնիկը «Լենտա.ռու»-ի հետ զրույցում։

«Պետք է ևս մեկ անգամ ոչնչացնել էներգետիկ ենթակառուցվածքը։ Մոտ ժամանակներս։ Սա դիվանագետների աշխատանքի ոլորտն է, նրանք քննարկում են հարցը, ունեն իրենց հիմնավորումները։ Իսկ ռազմական տեսանկյունից Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի կարևոր ենթակառուցվածքների ոչնչացումը հենց Ռուսաստանի զինված ուժերի խնդիրն է, և նրանք էլ շարունակելու են զբաղվել դրանով»,–ասել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ սարքավորումների մատակարարումները, նույնիսկ եթե դրանք ռազմական նշանակության չեն, միևնույն է, օգնում են Կիևին պահպանել էներգետիկ համակարգի աշխատանքը, ուստի այդ օբյեկտները շարունակում են մնալ ռուսական զինված ուժերի օրինական թիրախները։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև