Ռոսսելխոզնադզորն ամսական կտրվածքով մոնիթորինգ է անցկացնում Հայաստանից ներկրվող արտադրանքի նկատմամբ
Այս մասին հայտնել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար:

ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ Ռոսսելխոզնադզորը ամսական կտրվածքով մոնիտորինգ է իրականացնում ռուսական շուկա մուտք գործող հայկական արտադրանքի նկատմամբ: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում հայտնել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը։
«Ներկայումս մենք ամսական կտրվածքով հետևում ենք ռուսական շուկա մտնող ապրանքներին։ Մենք հետևում և վերլուծում ենք դրանք։ Եթե մեկ ամսվա ընթացքում որևէ կոնկրետ ապրանքի համար խախտումների աճ է նկատվում, մեր գործընկերները բանակցություններ են վարում», - ասաց Դանկվերտը՝ պատասխանելով Հայաստանից ներմուծման վերաբերյալ հարցին։
Հիշեցնենք, որ մայիսի 30-ից սկսած՝ Ռոսսելխոզնադզորը (Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը) ժամանակավոր սահմանափակումներ է սահմանել Հայաստանից Ռուսաստան թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ բանջարեղենի և ելակի ներմուծման վրա։ Հունիսի 2-ից նմանատիպ սահմանափակումներ են սահմանվել բալի, թթու բալի, ծիրանի, դեղձի, սալորի, նեկտարինի և խաղողի ներմուծման վրա։ Ավելին, հունիսի 3-ից սահմանափակվել է նաև Հայաստանից նեխուրի, սմբուկի, կարտոֆիլի և չոր մրգերի ներմուծումը։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա27 օգոստոսի 2026
Նախատեսվում է հաջորդ ամսվանից մեկնարկել թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը դեպի ԱՄԷ
Սկզբնական փուլում արտահանման ծավալները կլինեն շաբաթական մինչև 40 տոննա ։
Էկոնոմիկա26 օգոստոսի 2026
Քննարկվել են ՀՀ-Նիդեռլանդներ գործարար կապերի ընդլայնման հեռանկարները
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արտահանման ներուժի ընդլայնման, հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ մուտք գործելու հեռանկարները
Էկոնոմիկա25 օգոստոսի 2026
Հուլիսին Հայաստանում գրանցվել է 6.5 տոկոս տնտեսական ակտիվության աճ
Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանի սպառողական շուկայում գնաճը կազմել է 4.5 տոկոս։