«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից ներմուծման սահմանափակումները չի կապում քաղաքականության հետ
Հայաստանը Ռուսաստան ներմուծման համար արգելված ապրանքները վերաուղղորդում է Եվրոպա։

«Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարել է, որ Հայաստանից որոշակի ապրանքների ներմուծման սահմանափակումները պայմանավորված ոչ թե քաղաքականությամբ, այլ հայտնաբերված խախտումներով։ Նա նշել է, որ Հայաստանը խնդիրներ ունի արտադրության և վերահսկողության կազմակերպման հետ կապված։ Այս մասին գրում է ռուսական «Կոմերսանտ»-ը։
Դանկվերտի խոսքով՝ Հայաստանում գործում են բազմաթիվ մանր ֆերմերներ, որոնք արտահանում են իրենց արտադրանքը։ Սակայն նա նշել է, որ արտադրության և բեռնափոխադրման միջև ներքին վերահսկողություն կամ համագործակցության համակարգ չկա։
«Հազարավոր փնջեր կանաչի են հավաքվում մեկ մեքենայով, որից հետո կարգավորող մարմինները պետք է ստուգեն արտադրանքի հսկայական ծավալներ։ Սա ֆիզիկապես անհնար է», - ասել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարը։
Սերգեյ Դանկվերտը նշել է, որ արտադրանքի վերահսկողությունը պետք է իրականացվի արտադրության փուլում։ Նա նաև ընդգծել է արտադրողների միջև համագործակցության և պատասխանատվության անհրաժեշտությունը։ «Սահմանափակումների պատճառները թաքնված են արտադրանքի որակի և անվտանգության մեջ, այլ ոչ թե քաղաքականության մեջ», - վստահեցրել է նա։
Հիշեցնենք, որ մայիսի վերջին և հունիսի սկզբին «Ռոսսելխոզնադզորը» արգելքներ կիրառեց հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծման վրա, այդ թվում՝ ծաղիկների, լոլիկի, վարունգի, պղպեղի, ելակի, բալի, խաղողի, խնձորի, տանձի, կարտոֆիլի, չորացրած մրգերի, ալկոհոլի և այլ ապրանքների։ Արգելափակվել է նաև ապրանքների տարանցումը ԵԱՏՄ այլ երկրներ։
Հայաստանը Ռուսաստան ներմուծման համար արգելված ապրանքները վերաուղղորդում է Եվրոպա։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը