Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ:

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 24-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն ու հետագա փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են երկկողմ փոխայցերի իրականացումը՝ ընդգծելով, որ դրանք կնպաստեն խորհրդարանական երկխոսության ակտիվացմանն ու առկա կապերի ամրապնդմանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ու դրա հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված ջանքերին։
Կարդացեք նաև
Բիզնես24 օգոստոսի 2026
Հայ առաքելական եկեղեցու ներքին գործերին միջամտելու փորձերը ընդդիմությանը ստիպեցին անցնել ակտիվ գործողությունների․ Նարեկ Կարապետյան
«Իշխանություններն իրենք դարձան այն կատալիզատորը, որը մեզ ներքաշեց այս քաղաքական գործընթացների մեջ»,-ասել է Կարապետյանը։
Բիզնես18 օգոստոսի 2026
Շաքարավազի համաշխարհային գները հասել են 2025 թվականի մայիսից ի վեր առավելագույն մակարդակին
Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։
Բիզնես14 օգոստոսի 2026
Սա միայն գործարարների խնդիրը չէ․ սպառման շուկայի կորուստը կբերի ամբողջ ցիկլի խաթարմանը․ Գագիկ Ծառուկյան
Վստահաբար ասում եմ. գործարար խավը Հայաստանի Հանրապետության կայացման գործում, հաջողությունների և զարգացման գործում ունեցել է բացառիկ դերակատարում