Ռուսական անօդաչու թռչող սարքը խախտել է Ռումինիայի օդային տարածքը
Ռուսաստանի կողմից Ուկրաինային հասցված գիշերային հարվածների ընթացքում անօդաչու սարքերից մեկը խախտել է Ռումինիայի օդային տարածքը։ Այն կարճ ժամանակ անց անհետացել է ռադարներից, իսկ Ռումինիայի իշխանությունները հայտարարել են որոնողական գործողության մեկնարկի մասին և դատապարտել Մոսկվայի գործողությունները։

Ապրիլի 17-ի գիշերը, երբ Ռուսաստանը զանգվածային հարվածներ էր հասցնում Ուկրաինային, ՌԴ անօդաչու թռչող սարքերից մեկը խախտել է Ռումինիայի օդային տարածքը, և դրա հետ կապը կորել է, այս մասին հայտնում է «Европейская правда»–ն, հղում անելով Ռումինիայի պաշտպանության նախարարությանը։
Գերատեսչության տվյալներով՝ Ուկրաինայի քաղաքացիական և ենթակառուցվածքային օբյեկտների դեմ հերթական հարձակման ընթացքում, հատկապես սահմանամերձ շրջաններում, Ռումինիայի հակաօդային պաշտպանության համակարգերը գրանցել են երկու օդային թիրախ։
Թիրախներից մեկը մուտք է գործել երկրի օդային տարածք։ Հաղորդվում է, որ դրա հետ ռադիոլոկացիոն կապը կորել է Տուլչայի գավառում գտնվող Կիլիա Վեկե գյուղից հարավարևելք՝ մոտ 16 կմ հեռավորության վրա, անմարդաբնակ տարածքի վերևում։
Նախարարությունից հայտնել են, որ առավոտյան ռումինացի զինծառայողները որոնողական գործողություն կսկսեն նշված հատվածում։
Գերատեսչությունում դատապարտել են Ռուսաստանի գործողությունները՝ նշելով, որ դրանք վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը և հանդիսանում են միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։