Երեքշաբթի, հուլիսի 14
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Տարածաշրջան
29 մայիսի 2026 • 06:15

Ռուսական ԱԹՍ–ն ընկել է Ռումինիայում բազմահարկ շենքի վրա՝ կան տուժածներ

Ռումինիայի Գալաթ քաղաքում ռուսական ԱԹՍ–ն բախվել է բազմահարկ շենքի տանիքին՝ առաջացնելով հրդեհ։ Երկու մարդ տուժել է, տասնյակ բնակիչներ տարհանվել են։

Ռուսական ԱԹՍ–ն ընկել է Ռումինիայում բազմահարկ շենքի վրա՝ կան տուժածներ

Ռումինիայի Գալաթ քաղաքում ռուսական ԱԹՍ–ն ընկել է բազմահարկ շենքի վրա, ինչի հետևանքով երկու մարդ է տուժել։ Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ գիշերը՝ Ուկրաինայի սահմանից մոտ 11 կմ հեռավորության վրա, այս մասին հայտնում է evronews-ը։

Ռումինիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ԱԹՍ–ն ներխուժել էր երկրի օդային տարածք, ինչից հետո օդ են բարձրացվել կործանիչներ և ուղղաթիռներ։ Սակայն մինչ այն խոցելը, անօդաչուն բախվել է տասհարկանի շենքի տանիքին՝ առաջացնելով հրդեհ։ Տասնյակ բնակիչներ տարհանվել են։

Ռումինիայի ԱԳՆ-ն միջադեպը որակել է որպես Ռուսաստանի կողմից «լուրջ և անպատասխանատու էսկալացիա» և տեղեկացրել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին։

Բուխարեստում նշել են, որ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո Ռումինիայի տարածքում արդեն 47 անգամ հայտնաբերվել են անօդաչուների բեկորներ։

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև