Ռուսական շուկայից զրկվելն ի՞նչ գին կունենա մեր տնտեսության համար․ ԿԲ նախագահի պատասխանը
ԿԲ գնահատմամբ՝ այս գործընթացի գնանկումային ազդեցությունը կարող է կազմել մինչև 0.6 տոկոս։

Եթե չհաջողվի ռուսական շուկան փոխարինել այլընտրանքային շուկաներով, ապա Հայաստանում հնարավոր է որոշ ապրանքատեսակների գնանկում։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
ԿԲ գնահատմամբ՝ այս գործընթացի գնանկումային ազդեցությունը կարող է կազմել մինչև 0.6 տոկոս։
Մարտին Գալստյանի պարզաբանմամբ՝ ռուսական շուկայի փակման դեպքում արտահանման ենթակա ապրանքները մնալու են Հայաստանում, ինչի հետևանքով ներքին շուկայում առաջարկն էապես ավելանալու է։ Առավել զգայուն ապրանքախմբերի թվում, որտեղ կարող են գնանկումային երևույթներ նկատվել, ԿԲ նախագահն առանձնացրել է.
-
Բանջարեղենը,
-
Հանքային և գազավորված ջրերը,
-
Ալկոհոլային խմիչքների որոշակի մասը,
-
Կորիզավոր մրգերը։
Նշվում է, որ եթե տեղական արտադրողներին հաջողվի արագ փոխարինել ռուսական շուկան և արտահանման ծավալները չտուժեն, ապա նշված էֆեկտները շատ ավելի մեղմ կլինեն։
ԿԲ նախագահը հավելել է, որ արտահանման էական նվազման պայմաններում երկրում առկա է նաև դեֆլյացիայի ռիսկ, երբ ներքին ցածր պահանջարկի ֆոնին առաջանում է ապրանքների ավելցուկ։
Բացի այդ, եթե արտահանման անկումը չչեզոքացվի վճարային հաշվեկշռի այլ կոմպոնենտներով՝ արտարժույթի ներհոսքի տեսքով, ապա իրավիճակը կարող է ուղղակիորեն ազդել դրամ-դոլար կամ դրամ-ռուբլի փոխարժեքների հարաբերակցության վրա։
Անդրադառնալով այն հարցին, թե արտահանման սահմանափակումների պայմաններում հնարավո՞ր է առևտրային բանկերի հետ քննարկումներ սկսվեն ֆերմերների վարկային պարտավորությունների համար «արձակուրդ» սահմանելու շուրջ, Մարտին Գալստյանը նշել է, որ առայժմ բանկերի հետ նման քննարկումներ չկան։ Այդուհանդերձ, ԿԲ նախագահը փոխանցել է, որ խնդրի կարգավորման նմանատիպ սցենարներն այս փուլում քննարկվում են կառավարության գործընկերների հետ։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա27 օգոստոսի 2026
Նախատեսվում է հաջորդ ամսվանից մեկնարկել թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը դեպի ԱՄԷ
Սկզբնական փուլում արտահանման ծավալները կլինեն շաբաթական մինչև 40 տոննա ։
Էկոնոմիկա26 օգոստոսի 2026
Քննարկվել են ՀՀ-Նիդեռլանդներ գործարար կապերի ընդլայնման հեռանկարները
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արտահանման ներուժի ընդլայնման, հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ մուտք գործելու հեռանկարները
Էկոնոմիկա25 օգոստոսի 2026
Հուլիսին Հայաստանում գրանցվել է 6.5 տոկոս տնտեսական ակտիվության աճ
Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանի սպառողական շուկայում գնաճը կազմել է 4.5 տոկոս։